ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը»․ Բեգլարյան
00:00, 05.07.2022 | mamul.am
2249 | 1

Սրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի գրառումը․ «Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը: Վերանորոգման քողի տակ նրանք եկեղեցին վերածում են ուղղափառ եկեղեցու՝ կեղծելու համար պատմությունը և վերացնելու հայկական հետքերը:
Խորհրդային տարիներին, ի թիվս շատ եկեղեցիների, Կանաչ Ժամը դադարել էր գործել, սակայն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորումից և Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել էր գործունեությունը:
Պատմական տարբեր աղբյուրներում և արձանագրություններում եկեղեցու մասին արժանահավատ տեղեկություններ կան, որոնք անառարկելիորեն փաստում են նրա հայկական լինելու հանգամանքը:
Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՈՆ և միջազգային մշակութապահպան այլ կազմակերպություններ խորությամբ կուսումնասիրեն հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործուն միջոցներ ձեռք կառնեն կանխարգելելու Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանությունը:
Նշեմ, որ այդ նույն եկեղեցում 2017 թվականին տեղի է ունեցել իմ պսակադրությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր