ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Տրամաբանական կլինի, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում»․ Ռուբինյան
00:18, 05.07.2022 | mamul.am
2746 | 0

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր առաջին անգամ ունենք հստակ պայմանավորվածություններ, արդյունքի մասին պայմանավորվածություններ»,- այս մասին Հանրայինի եթերում ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Պայմանավորվածություններից մեկն է՝ ամենասեղմ ժամկետներում հնարավոր դարձնել երրորդ երկրների քաղաքացիների շարժը Թուրքիայից Հայաստան և Հայաստանից Թուրքիա։ Դա բոլոր երկրների քաղաքացիները, բացի Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներից։ Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, հիմա կայացրել ենք քաղաքական որոշում, տեխնիկական դետալները դեռ պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն՝ հատման վայրը, ռեժիմը և այլն։ Շատ կարևոր է, որ ժամկետը լինի իրոք սեղմ։ Տրամաբանական կլինի, որ այս պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում»։

Մանրամասները՝ տեսանյությում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր