ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
09:30, 05.07.2022 | mamul.am
4197 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Թե որքանով են Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն իրականացվում նորանկախ Հայաստանում, դժվար է ասել:

Նկատենք, որ սահմանադրականությունը չի պահպանվել, և Սահմանադրությունը ոտնահարվել է բոլոր իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ուղղակի ջախջախեց ՀՀ բարձր դատարանը՝ մի քանի օրենքներ ընդունելով միայն դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իհարկե, Թովմասյանին զրկեցին ՍԴ նախագահի կարգավիճակից, սակայն, պարզվում է, ՍԴ-ում խառնաշփոթ էլի է լինելու:

Մեր տեղեկություններով՝ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա: Դեռևս 2020 թվականին ընտրվելով ՍԴ նախագահ, քաղաքական իշխանություններին ներքին կարգով հայտնել է, որ 6 տարի չի կատարի նախագահի պարտականությունները, պարզապես երկրում առկա իրավիճակը հաշվի առնելով՝ լարվածությունը ՍԴ շուրջ թուլացնելու նպատակով է ստանձնել նախագահի պաշտոնը, սակայն երկու տարի անց հրաժարական կտա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը, որը նախկինում հայտարարել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ: «Այս իրավիճակում չեմ ուզում՝ պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Ես ասել եմ, որ չեմ ուզում լինել նախագահ, և իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը»,- ասել էր նա»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր