ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ադրբեջանական կողմը կրակել է Խաչիկ գյուղի ուղղությամբ
11:12, 05.07.2022 | mamul.am
6023 | 0

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվա մակնիշի մեքենան։
Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը և նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, և կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա:
Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես և սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ:
Սա ՀՀ բնակիչների կյանքի և խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը ևեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Խաղաղության դարաշրջան…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր