«Սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք, անկեղծ ասած, շնորհավորելու բան չեմ տեսնում այսօրվա կապակցությամբ: Կարող ենք ընդամենը հույս հայտնել, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա սահմանադրականության վերականգնման երկու ճանապարհ նշեց՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ. «Երկարաժամկետ հարթությունն ինքնաճանաչողությունն ու կրթությունն է, իսկ կարճաժամկետը՝ քաղաքական հարթությունը»: Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժումը երթ է նախաձեռնել՝ ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության: |