ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Ի՞նչ իրավունքով է Արայիկ Հարությունյանը նման հայտարարություն անում». Էդգար Ղազարյան
13:42, 05.07.2022 | mamul.am
2469 | 2

«Արայիկ Հարությունյանի ասածը, թե Բերձորից պիտի դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված հարցեր կան, դավաճանության հետևանք է: Նա որևէ իրավասություն ու լիազորություն չունի՝ խոսելու Բերձորի և Աղավնոյի հանձնման մասին»,- այս մասին ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի վերջին ելույթին:
Բացի այդ, ըստ Ղազարյանի, Արցախը չի եղել հայտարարության կողմ. այն կնքվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, Արցախի նախագահի ստորագրությունը չկա այնտեղ. «Ի՞նչ իրավունքով է նման հայտարարություն անում»,- շեշտել է բանախոսը:
Ղազարյանի մեկ այլ դիտարկմամբ ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանն ամրագրել են, որ հայտարության մեջ որևէ լրացում, փոփոխություն պետք է արվի միայն կողմերի համաձայությամբ: «Տրամաբանությունը ենթադրում է, որ պետք է կնքվեր նոր եռակողմ հայտարարություն, որում պիտի ամրագրվեր՝ Լաչինի միջանցքը աշխարհագրորեն տեղափոխվում է նոր ճանապարհ, և Ադրբեջանը ստանձնում է այդ ճանապարհով անցնող ենթակառուցվածքների՝ գազատարի, կապի գծի, հոսանքալարերի գործունեության անխափանությունը, որպեսզի մենք իմանանք՝ դրանց անվտանգությունը երաշխավորված է, բայց նման բան չկա: Ո՞վ է այն ապուշը, որ հավատում է, որ ադրբեջանցիներն իրենց տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, անվտանգ ճանապարհ են կառուցում հայերի համար»,- ասել է Ղազարյանը:
Հարցին՝ արդյոք հայկական կողմը հույսը չի՞ դրել ռուսների վրա, նշել է. «Իսկ Ռուսաստանը նոր փաստաթուղթ ստորագրե՞լ է, որը մեզ հիմք կտա վստահ լինել, որ ռուս խաղաղապահների վերահսկողական պատասխանատվությունը տարածվելու է նաև նոր ճանապարհի վրա՝ միջանցքից դուրս… Ո՞վ է ասում, որտե՞ղ է ստորագրված: Ոչ մի տեղ: Այսինքն՝ որևէ երաշխիք չկա այդ ճանապարհի նկատմամբ»:

«Ի՞նչ իրավունքով է Արայիկ Հարությունյանը նման հայտարարություն անում». Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր