ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Այսօր ավելի շատ Սահմանագրության օրն է, քան՝ Սահմանադրության». Հակոբ Բադալյան
23:48, 05.07.2022 | mamul.am
2073 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Այսօր ավելի շատ Սահմանագրության օրն է, քան՝ Սահմանադրության: Մեր Սահմանադրությունը գրված է, բայց խորքային առումով դրված չէ, այդ թվում՝ մեր հանրային գիտակցության և մշակույթի մեջ: Իհարկե, դրան գալն էլ հեշտ գործ չէ: Մոտ երեք տասնամյակը քիչ չէ, բայց հաստատ շատ մեծ էլ չէ այդ առումով:

Առանցքային խնդիրն այն է, կարծում եմ, որ մեզանում չկա այդ Սահմանադրության ներդրումն իրականացնելու խորը պատկերացում ունեցող հասարակական-քաղաքական վերնախավ, որը ոչ միայն տիրապետում է իրավունքի փիլիսոփայությանը, այլ նաև մարդկային հոգեբանությանը և մասնավորապես հայ մարդու մտածողության անկյունաքարային բաղադրիչներին:

Չտիրապետելով դրանց, հնարավոր չէ Սահմանադրությունը գրից վերածել գիտակցության և հոգեբանության: Իհարկե, կարելի է անվերջ խոսել կարևորության մասին, թեմայի շուրջ կազմակերպել անվերջ թրեյնինգներ, ֆորումներ և այլն, հավաքվել «մենք մերոնցով» տարատեսակ ձևաչափերով, իսկապես խելոք բաներ էլ ասել, ի վերջո, դա էլ բոլորիս սահմանադրական իրավունքն է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր