ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Սահման պահող զինվորների մասին պատմություն լսեցի, խոսելս չի գալիս». Արա Արայան
14:18, 05.07.2022 | mamul.am
3490 | 0

Վերլուծաբան Արա Արայանը գրում է. «Մարդը, կամ ժողովուրդը պիտի ներքին, խորքային Սահմանադրություն ունենան, արժեհամակարգային ֆունդամենտ ունենան։ Երբ այս բաները չկան, պետություն ունենալը շատ բարդ է։
Հայոց աշխարհում նոր ծնված երեխան աչքը բացում սուտ ու կեղծիք է շուրջ բոլորը։ Հետո նա էլ մեծանում ու դառնում է այդ խայտառակ արժեհամակարգի կրողը և կարմայի օրենքը ազգի «սրտի» չափով նրան տալիս է...
Ի՞նչ Սահմանադրության օր ու սուտ կենացներ։ Երկու օր առաջ, բանակի մասին, սահման պահող զինվորների մասին պատմություն լսեցի, խոսելս չի գալիս, սեփական ազգի նկատմամբ զզվանք եմ զգում։ Եվ դա մեր օրերում, պատերազմ, զոհեր ու կորուստներ տեսած երկրում։ Հաց ու ջուրը զինվորին զինվորի փողով են դիրքեր տանում, ամեն ինչ վճարովի է, տոտալ անտերություն։
Իսկ դուք ասում եք Սահմանադրություն...
Հեոտ զարմանում, թե ինչո՞ւ ենք այս վիճակում։
Եթե ներքին Սահմանադրություն չկա, թղթի վրա ինչ ուզում ես գրի...»:

Աղբյուրը` Արա Արայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր