ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանում մարդը բարձրագույն արժեք չէ». Արամ Գևորգյան
17:30, 05.07.2022 | mamul.am
2283 | 1

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Առավոտից տարբեր տրամաչափի «քաղաքական գործիչներ» ճռճռան տեքստերով Սահմանադրության օրն են շնորհավորում։ Իսկ այդ նույն Սահմանադրության երրորդ հոդվածն ասում է, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է: Բայց չգիտես՝ ինչու այդ նույն տեքստեր գրողները չեն պատասխանում այն հարցերին, թե ինչո՞ւ են այդ նույն երկրի սահմանները պաշտպանող բարձրագույն արժեք մարդու մասունքներն ամիսներով լցնում պադվալներում, ամիսներով պահում ֆուռերի մեջ ու հարազատներին ասում՝ գերիների մեջ ման եկեք։

Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որի սահմանները պաշտպանելով զոհված տղերքի անունների ցանկը, պատերազմից 2 տարի անց, դեռ կիսատ-պռատ է. ասես էդ տղերքը ո՛չ եղել են, ո՛չ էլ։

Մարդուն բարձրագույն արժեք են համարում, բայց այդ նույն մարդուն, երբ իր երկրի սահմանները պաշտպանելու ժամանակ գերեվարվելուց հետո թշնամի երկրում ահաբեկչի հոդվածով դատում են, Հայաստանից ոչ մեկի պետքը չի լինում էդ տղերքի ճակատագիրը...

Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որտեղ պատերազմից 2 տարի անց Եռաբլուրը դեռ հողի ու փոշու մեջ կորած է, ու վերջը չի էլ երևում, թե երբ ամբողջովին կբարեկարգվի։

Հայաստանում մարդը բարձրագույն արժեք չի։ Հայաստանում, երկրի ղեկավարի մակարդակով, մարդուն կարան գցեն մեքենայի տակ ու թողնեն հեռանան, ասես այդպես էլ պետք է լինի, ու դրա համար ոչ ոք պատասխան չտա։ Ցանկացած պահի քաղաքական այլ հայացք ունեցողին կարան հանեն ու կրակեն կամ, լավագույն դեպքում, վրեն գործ կարեն ու ազատազրկեն։

Դրա համար չհավատաք այսօր Սահմանադրության օրը շնորհավորողների կեղծավոր խոսքերին։ Որովհետև այսօրվա Հայաստանում մարդն ու մարդկային կյանքն ամենաէժան բանն է դարձել։ Ու դրա համար թող գրողի ծոցը գնան իրականությունից կտրված ու հերթապահ տեքստերով շնորհավորանքներ գրողներն էլ, դրանց հավատացողներն ու սատարողներն էլ»:

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր