«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Աշխարհ, քանդվես։
Սահմանադրության պաշտպանության երթ է կազմակերպում այն առաջինը բռնաբարած, կեղծ տեղեկանքներով ու կեղծված ընտրություններով իշխանությունը զավթած, մարտի մեկին սահմանադրական կարգը տապալած մարդու ղեկավարած դաշինքը։
Գուցե երթը գլխավորի մեկը, ով տարիներ շարունակ ոտնատակ է տվել սահմանադրորեն ամրագրված Հայաստանի ինքնիշխանությունը, մարդու բոլոր իրավունքները` ապրելու իրավունքից սկսած, վերջացրած սեփականության իրավունքով։
Ինչքան էլ փորձես պրպտել սահմանադրության մի հոդված, որը չի տրորել, չես գտնում։
Գողացել է մարդկանց պետության ու քաղաքացու գույքը, ընտրելու ձայնը, կյանքը։
Էսքան էլ աներե՞ս։
Էսքան էլ աննամո՞ւս»: