ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+22 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Դրա ամբողջական պատասխանատվությունը Սերժ Սարգսյանինն է». Արմեն Դարբինյան
19:36, 05.07.2022 | mamul.am
5420 | 2

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի գրառումը. «Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանականի» անցնելու պատճառով։ Մեր հետագա խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին հենց այս արկածախնդիր, անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է։ Նորահայտ «սահմանադրագետները», սակայն (որոնց զգալի հատվածին իրեն հարգող անգամ սրճարանի դռնից ներս չէին թողնի` ֆեյսկոնտրոլը չանցնելու պատրվագով) կարծես պաշտպանելու են պետականաքանդ այս մոտեցումը։ Եվ ուրեմն` մենք երաշխավորված չենք հետագա արհավիրքներից։

2015 թվականի Սահմանադրության մեջ կա, այնուամենայնիվ, մի հոդված, որի նկատմամբ անհրաժեշտ եմ համարում սևեռել հանրության ուշադրությունը. դա 38-րդ հոդվածն է, որում երաշխավորված է համալսարանների ինքնավարությունը, ակադեմիական և հետազոտական ազատությունները։ Այս հոդվածը որոշ չափով մեղմում է իմ բացասական վերաբերմունքը գործող Սահմանադրության տեքստի և իմաստի նկատմամբ։

Մենք ազգովի պիտի հասկանանք ու ընկալենք, որ ազատ, ինքնակառավարվող, ինքնատիպ, իրական գիտական և հանրային լիդերների կողմից ղեկավարվող համալսարանները Պետության և Քաղաքացիական հասարակության հիմնաքարերից են։ Եվ դրանք խարխլելը (ինչին լծված են եղել ՀՀ բոլոր իշխանությունները, ներառյալ` այժմյանը) կործանարար պետաքանդություն է։

Ճանաչենք և Մեծարենք իրական Արժեքները։ Շնորհավոր Սահմանադրության օր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր