ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
09:12, 06.07.2022 | mamul.am
3135 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանը, ում իշխող «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը որոշեց ու պաշտոննակ արեց, թերթի տեղեկություններով՝ առաջիկայում պատգամավորական մանդատը վայր կդնի: «Նա կլինի «Հայաստան» խմբակցության՝ մանդատը վայր դնող հաջորդ պատգամավորը՝ Արթուր Ղազինյանից հետո»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին՝ պատգամավոր Հակոբյանը թերթի հետ զրույցում նշեց, որ այդ հարցին այժմ չի անդրադառնա: «Այդ մասին սեպտեմբերին կխոսենք»,- հավելեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նապագահը:

Նշենք, որ ըստ թերթին հասած լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր դնող, «Հայաստան» խմբակցությունը լքող պատգամավորներ առաջիկայում էլի կլինեն: Նրանցից ոմանք նաև քաղաքական դաշտը կլքեն ու կվերադառնան իրենց հիմնական գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր