ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ով կարող է դառնալ Երևանի քաղաքապետ․ «Հրապարակ»
09:27, 06.07.2022 | mamul.am
4549 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն կա՝ տեղից ելնողը հավակնում է այդ պաշտոնին, քանի որ օրենքն ասում է․ «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»: Այսինքն՝ եթե պատգամավոր դառնալու համար տևական ժամանակ Հայաստանում մշտական բնակության պահանջ կա, ապա այս պարագայում ցանկացած մեկը կարող է ընտրություններից անմիջապես առաջ հրաժարվել օտար երկրի քաղաքացիությունից և առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Դա է պատճառը, որ մոտ մեկ տասնյակ հավակնորդների անուններ են շրջանառվում։

Իշխանական թեկնածուն, ինչպես հայտարարվել է, Տիգրան Ավինյանն է։ Իսկ ընդդիմությունից շրջանառվում են Արթուր Վանեցյանի, Լևոն Քոչարյանի, անգամ Տարոն Մարգարյանի անունները։ Ինքնառաջադրվել է նաև Ռուսաստանից ժամանած Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Ռուբեն Վարդանյանի, անգամ Արման Թաթոյանի ու Հայկ Մարությանի մասին է խոսվում։ Ի դեպ, իշխանությունները մի պահ որոշել էին Երևանի արտահերթ ընտրություններ կազմակերպել 2022-ի հոկտեմբերին, սակայն հետո հրաժարվել են այդ մտքից։ Եթե անգամ հերթական ընտրություններ չլինեն, առնվազն մինչև 2023-ի գարուն հաստատ ընտրություն չի լինի։ Հերթականի ժամկետը 23-ի սեպտեմբերն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր