Հուլիսի 6-ի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների բնակարանային ապահովությանը վերաբերող նոր նախագիծ: ՊՆ նախարարի խոսքով՝ առաջարկվող նախագիծը ենթադրում է, որ անհատույց օգտագործելու իրավունքով ծառայողական բնակարաններ կստանան ռազմաուսումնական հասատությունն ավարտած զինվորները, իսկ անհատույց բնակարան կարող են ստանալ 20 տարի զինվորական ծառայությունը լրացած, ինչպես նաև հաշմանդամություն ձեռքբերած և ծառայությունից ազատված սպաները: |