ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դատախազի անունից հայտարարել են, որ չեն ուզում հանդիպեն ծնողներին»․ զոհվածի հայր
13:00, 06.07.2022 | mamul.am
2763 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության առջև։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը և գործը ՔԿ-ից տեղափոխվի ԱԱԾ։

Քիչ առաջ ծնողներից մեկը հայտարարեց, որ դատախազությունից փոխանցել են, թե չեն հանդիպի ծնողների հետ։

«Դատախազի անունից հայտարարել են, որ չեն ուզում իջնեն, պատճառը՝ նշելով, որ նորություն չունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող ծնողներից մեկը։

«Ասել են, որ գործի տեղափոխման հարցը քննարկվում է, բայց չեն կարող ասել՝ երբ նորություն կլինի»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր