ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Անցավ 30 տարի, ու խաչմերուկի մասին անհեթեթությունը նորից դարձավ օրակարգային»․ Վարուժան Գեղամյան
16:40, 06.07.2022 | mamul.am
3129 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում (1991թ.) որպես արտաքին քաղաքականության բնագավառում իր 5 գերակայություններից մեկը հայտարարում էր «Կայուն առևտրական և տնտեսական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով»։

Անցավ 30 տարի, ու խաչմերուկի մասին այս անհեթեթությունը, որը ոչ մի կապ չունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների հետ, նորից դարձավ օրակարգային, այս անգամ՝ կապիտուլյանտի կողմից, ով ամիսներ առաջ հայտարարեց «Հայկական խաչմերուկի» ստեղծման մասին, որը ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովումը և որը որևէ կապ չունի ՀՀ ազգային-պետական շահերի հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր