ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փաշինյանն Իջևանում այցելել է Ռուսաստանում մահացած դասընկերոջ տուն»․ Ոսկան Սարգսյան
21:36, 06.07.2022 | mamul.am
5171 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն Իջևանում այցելել է Ռուսաստանում մահացած դասընկերոջ տուն
Իջևանի բնակիչները հայտնում են, որ անցած կիրակի օրը՝ հուլիսի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ ավտոմեքենաներից կազմված ավտոշարասյունով այցելել է Իջևան քաղաքի նախկին հանրախանութի (այժմ այդ շենքում կարի 2 արտադրամաս է) թաղ, այցելել օրերս Ռուսաստանում ինֆարկտից մահացած իր դասընկեր Կարեն Գրիգորյանի տուն և ցավակցել մահացածի հարազատներին։ Թաղամասի մուտքին՝ նախկին հանրախանութի դիմապատին, փակցված է 44-օրա պատերազմում զոհված, հետմահու Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրված, Իջևանի գնդի փոխհրամանատար Արմեն Օհանյանի և Արամ Ղալումյանի նկարներով պաստառ. նրանք այդ թաղամասի բնակիչներ էին։ Թաղամասի բնակիչներն ակնկալել են, որ Ն․ Փաշինյանը պետք է այցելի զոհվածների տներ, սակայն Փաշինյանը չի այցելել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր