ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ավելի ճիշտ կլինի՝ իրենց ոչ թե կոչեր անենք վերադառնալու, այլ վերանայենք աշխատավարձը»․ Վիլեն Գաբրիելյան
17:06, 06.07.2022 | mamul.am
2653 | 0

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ԱԺ ամբիոնից ելույթի սկզբում անդրադարձավ ընդդիմությանը. «Ես հասկանում եմ, որ որոշակի կարոտով եք վերաբերվում աջ կողմում նստած մեր գործընկերներին: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ավելի ճիշտ կլինի՝ մենք իրենց ոչ թե կոչեր անենք վերադառնալու, ավելի լավ է՝ վերանայենք նրանց աշխատավարձը: Ի վերջո ինչի՞ համար էն էս մարդիկ էսքան ժամանակ աշխատավարձ ստացել»: Այնուհետև կարծիք հայտնելով քննարկման ներկայացված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրենքի վերաբերյալ, որով ԳՇ պետը միաժամանակ պաշտանության նախարարի առաջին տեղակալն է հանդիսանալու, նա ասաց. «Խնդիրը ներկայիս Սահմանադրոթյան մեջ է՝ ՀՀ պաշտպանության մասին օրենքում, որով ըստ էության Պաշտպանության նախարարը պատասխանատվություն է կրում նախապատերազմական իրավիճակում բանակին պատերազմի նախապատրաստելու համար, իսկ վճռական պահին փաստացի դուրս է մնում ղեկավարուման ուղղահայացից: Առաջարկվող նախագծով խնդիրը որոշակիորեն շտկվում է»:

«Ավելի ճիշտ կլինի՝ իրենց ոչ թե կոչեր անենք վերադառնալու, այլ վերանայենք աշխատավարձը»․ Վիլեն Գաբրիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր