ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այս և էլի մի շարք հարցերի պատասխանները գիտեմ ճիշտ այնպես, ինչպես մեր ժողովրդի մեծամասնությունը»․ Ս․ Հասրաթյան
00:00, 07.07.2022 | mamul.am
3230 | 1

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Հնարավո՞ր է արդյոք պետականության ՏԵՐ լինի այն ժողովուրդը, որի շարքերում բազում են նրանք, ովքեր պատրաստ են մի քանի դոլարից մինչև մի քանի միլիարդի դիմաց դավաճանել կամ վաճառքի հանել սեփական երկիրը.
ովքեր իրենց քաղաքից, գյուղից, անգամ սեփական բնակարանի շեմից այն կողմ պատրաստ են, հանուն թվացյալ խաղաղության. զիջել այն ամենը, ինչ պահանջում է թշնամին. ովքեր երկիրը փրկելու համար ոտքի ելածին, փոխանակ սատարեն, քարկոծում են, իսկ կործանողին՝ կոչումներով ու պաշտոններով խրախուսում...
Եվ, վերջապես, հնարավո՞ր է արդյոք ունենալ պետականություն, բայց չունենալ ինքնիշխանություն և շարունակել հուսալ լավ ապագայի մասին...
Ես այս և էլի մի շարք հարցերի պատասխանները գիտեմ ճիշտ այնպես, ինչպես մեր ժողովրդի մեծամասնությունը... Բայց խնդիրը ոչ այնքան իմանալու, որքան մեզնից յուրաքանչյուրի ջանքերով այս ահավոր անկումը կասեցնելու մեջ է... Իսկ դրա համար պետք է ոչ թե ատել կամ մերժել «նախկիններին», որոնք ստեղծել՝ նոր միայն «թալանել» են, այլ «ներկաներին», որոնք ստեղծածը քանդելով՝ թալանում են...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր