ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հանձնարարում եմ կոորդինացված աշխատել, որ շուտ իրագործենք պայմանավորվածությունները»․ Փաշինյան
11:36, 07.07.2022 | mamul.am
4505 | 0

«Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ ՀՀ և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականցնել օդային տրանսպորտով պայմանավորվածությունները»,- այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերչատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարություն է՝ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր