Հաագայում կայացած համաժողովում, որը կազմակերպել էին Միջազգային քրեական դատարանը, Եվրոհանձնաժողովը և Նիդերլանդները, 45 երկիր համաձայնել է համակարգել Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների հետաքննությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հայտնում է BBC-ն: «Մինչ մենք խոսում ենք, երեխաներ, կանայք, տարեցներ ապրում են վախի մեջ»,- ասել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը: Նշենք, որ համաժողովը մեկնարկել էր Վիննիցայի հրթիռակոծությունից ժամեր անց: |