Եվրոհանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկները, ներառյալ ՌԴ-ից ոսկու ներկրման արգելքը և սահմանափակումների տակ գտնվող անձանց ու ընկերությունների ցանկի ընդլայնումը։ Նոր միջոցները կոչված են «աջակցելու և բարձրացնելու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեց փաթեթների արդյունավետությունը», ընդգծել են Բրյուսելում։ Մասնավորապես, կուժեղացվի Ռուսաստան բարձր տեխնոլոգիաների և երկակի նշանակության արտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Ըստ Reuters-ի, դա վերաբերելու է քիմիական արդյունաբերությանը և տեխնոլոգիաներին: |