ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+3 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Եվրոհանձնաժողովը հաստատել է ռուսական ոսկու ներկրման արգելքը
14:18, 16.07.2022 | mamul.am
3952 | 0

Եվրոհանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկները, ներառյալ ՌԴ-ից ոսկու ներկրման արգելքը և սահմանափակումների տակ գտնվող անձանց ու ընկերությունների ցանկի ընդլայնումը։

Նոր միջոցները կոչված են «աջակցելու և բարձրացնելու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեց փաթեթների արդյունավետությունը», ընդգծել են Բրյուսելում։ Մասնավորապես, կուժեղացվի Ռուսաստան բարձր տեխնոլոգիաների և երկակի նշանակության արտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Ըստ Reuters-ի, դա վերաբերելու է քիմիական արդյունաբերությանը և տեխնոլոգիաներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր