ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Վիննիցայի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
14:36, 16.07.2022 | mamul.am
6742 | 0

Ուկրաինայի Վիննիցա քաղաքի հրթիռակոծության հետևանքով 24 մարդ է զոհվել, 68 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 4 երեխա, այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Հուլիսի 14-ին ռուսական զորքի կողմից հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ են հասցվել մի շարք շինությունների, այրվել են տարածքում կայանված տասնյակ մեքենաներ։ Տեղի ունեցածից ժամեր անց Հաագայում համաժողով է անցկացվել, որտեղ 45 երկրներ համաձայնության են եկել համակարգել Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների հետևանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր