ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Լուկաշենկոն նշել է Ուկրաինայում պատերազմի ավարտի հիմնական պայմանը
19:36, 21.07.2022 | mamul.am
8233 | 0

Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել նույնիսկ հիմա, բայց կա մի հիմնական պայման, Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ամեն ինչ կախված է Ուկրաինայից։ Այժմ պահի առանձնահատկությունն այն է, որ այս պատերազմը կարող է ավարտվել Ուկրաինայի համար ավելի ընդունելի պայմաններով։ Բայց ոչ ոք թույլ չի տա Ուկրաինային ավարտել պատերազմը։ Առաջին հերթին Ուկրաինան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնություն տա, որ ինքը երբեք չի սպառնա Ռուսաստանին և իր տարածքում չի ունենա այն զենքը, որը կսպառնա Ռուսաստանի տարածքին։ Սա է գլխավորը։ Իսկ դենացիֆիկացումը և այլն՝ փիլիսոփայություն է։ Հիմնականը Ռուսաստանի անվտանգությունն է։ Ռուսական կառավարությունը, ունենալով այսպիսի իշխանություն ու հարստություն, երբեք չի նահանջի դրանից»,- ասել է Լուկաշենկոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր