ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ռուսաստանն արգելել է 39 ավստրալացու մուտքը երկիր 
20:54, 21.07.2022 | mamul.am
5485 | 0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է հակաավստրալիական պատժամիջոցների ընդլայնման մասին. Ավստրալիայի ևս 39 քաղաքացի ավելացվել են այս երկրի «սև ցուցակում»։

Ինչպես ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, միջոցները ներդրվում են «ի պատասխան պաշտոնական Կանբերայի՝ Մագնիտսկու օրենքի ավստրալական անալոգի համաձայն պատժամիջոցներ կիրառելու՝ ավելի վաղ ընդունած որոշման»։

«Սև ցուցակում» հայտնված ավստրալացիների ցանկում են անվտանգության ուժերի, սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ավստրալիայի պաշտպանության ոլորտի կապալառուներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր