ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Լայնածավալ բողոքի ցույցեր Չինաստանում, գործի են դրվել տանկեր
23:06, 21.07.2022 | mamul.am
8879 | 0

Հենան նահանգի փողոցներում զրահապատ տանկեր են հանվել բողոքի համատարած ցույցերի պատճառով: Ցուցարարները բանկային ավանդատուներն են, ովքեր պահանջում են ապաարգելափակել իրենց բանկային խնայողությունները:

Նահանգում վերջին մի քանի շաբաթների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ավանդատուների միջև, վերջիններս հայտարարել են, որ այս տարվա ապրիլից իրենց թույլ չեն տվել բանկերից իրենց խնայողությունները հանել:

Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որտեղ երևում է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի տանկերը տեղակայվել են փողոցներում՝ կարգուկանոնը վերականգնելու համար: Նշենք, որ գավառում տեղի են ունենում բանկային ավանդատուների բողոքի լայնածավալ ցույցեր՝ ընդդեմ միջոցների սառեցման։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չինաստանի Բանկի Հենանի մասնաճյուղը հայտարարել է, որ իրենց մասնաճյուղում ավանդատուների խնայողությունները «ներդրումային ապրանքներ» են և չեն կարող հանվել:

Լայնածավալ բողոքի ցույցեր Չինաստանում, գործի են դրվել տանկեր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր