ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Թալիբներն Իրանից 350 հազար տոննա նավթ կգնեն
19:36, 23.07.2022 | mamul.am
6874 | 0

Թալիբանի կառավարության ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանից 350 հազար տոննա նավթ գնելու վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։

Այս մասին շաբաթ օրը հայտնել է Aamaj News լրատվական գործակալությունը։

Ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկագրում ասվում է, որ Թեհրանում կայացած բանակցություններին մասնակցել են նավթագազային պետական ​​ընկերության, ԱԳՆ-ի, Առևտրի նախարարության, Կենտրոնական բանկի և Նորմատիվների և ստանդարտների դեպարտամենտի համատեղ պատվիրակության անդամները։

Այնտեղ իրանական բաժնետիրական ընկերության հետ 350 հազար տոննա նավթ գնելու պայմանագիր է կնքվել։ Դրա ներմուծումն Աֆղանստան կսկսվի առաջիկա օրերին։

Բացի այդ, թալիբների պատվիրակությունը բանակցել է իրանցի պաշտոնյաների հետ նավթամթերքի գնի, որակի, գնման և տարանցման շուրջ։

Տեղեկագրում նշվում է, որ թալիբները և Իրանի իշխանությունները պայմանավորվել են նաև միջկառավարական պայմանագրերի, համատեղ նավթավերամշակման գործարանների կառուցման, նավթատարների շինարարության շարունակման, ինչպես նաև երկարաժամկետ պայմանագրերի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Թալիբների էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար մոլլա Աբդուլ Լաթիֆ Մանսուրը միջազգային հանրությանը կոչ է արել ազատել աֆղանական միջոցները, որպեսզի դրանք օգտագործվեն աֆղան ժողովրդի համար կարևոր նախագծեր իրականացնելու համար:

Նրա խոսքով, իր ղեկավարած նախարարության ենթակառուցվածքային նախագծերի 80 տոկոսը, որոնք նախկինում ֆինանսավորվել են օտարերկրացիների կողմից, ավարտված չեն։ Թալիբանի կառավարությունը ջանքեր է գործադրում դրանք ավարտելու և շահագործման հանձնելու համար մասնավոր ներդրողների համագործակցությամբ։ Աբդուլ Լաթիֆ Մանսուրն ասել է, որ կազմվել է էներգետիկայի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ներդրումների 3 պլան։ Շուտով կսկսվի Փանջշիրից Քաբուլ ջուր տեղափոխելու՝ 3 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը: Դրա շնորհիվ Աֆղանստանի մայրաքաղաքի բնակիչները կապահովվեն անվտանգ խմելու ջրով։

Այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին Քաբուլը, հաղորդվեց, որ ԱՄՆ-ն արգելափակել է այդ երկրի ներկայացուցիչների հասանելիությունն Աֆղանստանի կառավարության հաշիվներ, որոնք կառավարվում էին Դաշնային պահուստային համակարգի և ամերիկյան բանկերի կողմից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր