ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+3 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Ռուսաստանի իշխանություններն ընդլայնել են «ոչ բարեկամ երկրների» ցուցակը
17:42, 24.07.2022 | mamul.am
7100 | 0

Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է երկրի դեմ «ոչ բարեկամական գործողություններ կատարող օտար պետությունների և տարածքների» ցուցակը։

Ինչպես հետևում է վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանից, ցուցակում ընդգրկված են Բահամյան կղզիները, Գերնսի կղզիները (Նորմանդական կղզիներ) և Մենը (Մեծ Բրիտանիայի սեփականություն):

Գերնսի և Ման կղզիներն ընդգրկվել են ցուցակում՝ հակառուսական պատժամիջոցների աջակցության պատճառով, իսկ Բահամյան կղզիները՝ Ռուսաստանի Բանկի հետ գործառնությունների արգելքի։

Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ցուցակին ավելացել էին Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր