ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սլովակիան պատրաստ է Ուկրաինային 11 կործանիչ փոխանցել
21:06, 25.07.2022 | mamul.am
7551 | 0

Սլովակիան արդեն պատրաստ է քննարկել ուկրաինական կողմին 11 ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Sky News-ին։

Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագիի խոսքով՝ իր երկիրը չի կարող անվճար ինքնաթիռներ տրամադրել։ Նա նաեւ նշել է, որ յուրաքանչյուր ՄիԳ-29 արժե մոտ 35 մլն եվրո։
Սլովակ նախարարն ընդգծել է, որ այս կործանիչները պետք է շահագործումից հանվեն օգոստոսի վերջին։ Փոխարենը Չեխիան և Լեհաստանը պարեկություն են իրականացնելու օդային տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ Բրատիսլավան չի ստացել ամերիկյան ինքնաթիռներ։

«Անմիջապես, երբ մենք նրանց վայրէջք կատարենք, իսկ չեխերն ու լեհերը ստանձնեն օդային տարածքի պաշտպանությունը, մենք կկարողանանք քննարկել ՄիԳ-29-ի ապագան... Մենք բաց ենք քննարկելու դրանք Ուկրաինային փոխանցելու հարցը, սակայն. Իհարկե, դա կպահանջի, ես կասեի, ավելի լայն քննարկում՝ հաշվի առնելով ֆինանսական ասպեկտները և մնացած բոլորը, ուստի որոշումը դեռ կայացված չէ»,- ասել է Նագին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր