ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Պատժամիջոցների պատճառով ավիափոխադրումը Ռուսաստանում վտանգված է. Պուտին
23:30, 25.07.2022 | mamul.am
6627 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օդային փոխադրումների ներքին ոլորտը հարվածի տակ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Նա ընդգծել է, որ իրավիճակը սրվել է «ոչ համարժեք պատժամիջոցների» և «մեր նախկին արևմտյան գործընկերների որոշումների համատեքստում»։
«Հենց նախկին, քանի որ նրանք հրաժարվում են աշխատել մեզ հետ»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ավիացիոն արդյունաբերությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար, քանի որ այն խթանում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի զարգացումը և աշխատատեղեր ստեղծում՝ միաժամանակ ունենալով «կարևոր դեր տրանսպորտային հասանելիության ապահովման գործում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր