ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Ըստ Էրդողանի, Պուտինը ցանկություն ունի մասնակցելու Bayraktar-ների արտադրությանը
18:48, 26.07.2022 | mamul.am
4775 | 1

Էրդողանը խոսել է Բայրաքթարի արտադրության մեջ համագործակցելու՝ Պուտինի ցանկության մասին
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությանը՝ թուրքական Baykar Makina ընկերության կողմից արտադրված Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում։ Այս մասին հայտնում է տեղական Haber 7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը։
Ըստ տեղեկությունների, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում Էրդողանը խոսել է Baykar Makina-ի նոր հաճախորդների՝ Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների մասին։ Այսպիսով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավարին ասել է, որ Ռուսաստանը կցանկանար համագործակցել անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում։

Նախագահ Էրդողանը նաև ասել է, որ ԱՄԷ-ն Թուրքիային առաջարկ է արել՝ իր տարածքում Baykar-ի գործարան հիմնելու։

Հեռուստաալիքը նշում է, որ թուրքական զինտեխնիկայով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Նրանք ցանկանում են ձեռք բերել Akıncı TİHA անօդաչու սարքեր:

Bayraktar TB2 անօդաչու սարքերն օգտագործվել են Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, 44-օրյա Հայրենական պատերազմում 2020 թվականի աշնանը։ 2021 թվականի աշնանից Ուկրաինան թուրքական անօդաչու թռչող սարքերի հիմնական գնորդն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր