ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Իրանում որդու մահվան համար բողոքի դուրս եկած կնոջն սպառնում է մտրակի 100 հարված
17:06, 27.07.2022 | mamul.am
8488 | 0

Իրանում կնոջն սպառնում է մտրակի 100 հարված՝ ցույցի ժամանակ իշխանությունների կողմից սպանված որդու մահից հետո բողոքելու համար, գրում է LADBible-ը։

2019 թվականին վառելիքի թանկացումից դժգոհ ցուցարարների թվում էր Պեյման Գոլիփուրը։ Ցույցի ժամանակ Իրանի անվտանգության ուժերի կողմից մի տղամարդ է սպանվել։

Նրա մայրը՝ Մահբուբեհ Ռամեզանին, երեք տարի է՝ արդարություն է պահանջում և խնդրում պատժել իր որդու մահվան մեղավորներին։

Չնայած այն հանգամանքին, որ կնոջը բազմիցս սպառնացել են բանտարկությամբ իր բողոքի ակցիաների համար, նա չի վախեցել և հետաքննություն է պահանջել։ Մի քանի ամիս առաջ Ռամեզանին մեղավոր է ճանաչվել և հեռակա կարգով դատապարտվել մտրակի 100 հարվածի։

Հուլիսին կնոջը ձերբակալել են և տեղափոխվել Թեհրանի բանտ, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, պատժի կենթարկեն։ Սակայն տեղի իրավապաշտպանները հույս ունեն, որ դատարանի որոշումը կվերանայվի՝ կոչ անելով հանրությանն ուշադրություն դարձնել այս գործին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր