Ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի կարողությունը տարեսկզբից նվազել է 8,8 մլրդ դոլարով։ Այնուամենայնիվ, նա մնում է Ուկրաինայի ամենահարուստ մարդը։ Forbes-ի տվյալներով՝ այսօր գործարարի կարողությունը կազմում է 4,9 մլրդ դոլար։ Տարեսկզբի դրությամբ այն եղել է 13,7 մլրդ դոլարի մակարդակում, պարզաբանում է գործակալությունը։ Այս տարի Ախմետովը կորցրել է իր կարողության մոտ 60%-ը։ Պատճառն Ազովստալի և Մարիուպոլի՝ Իլյիչի անվան երկաթի և պողպատի գործարանի կորուստն է եղել։ Անցյալ տարեվերջին այդ արտադրությունները կազմում էին երկրում արտադրվող պողպատի մոտ 40%-ը: Ավելի վաղ «Կոմպանիա» ամսագիրը հայտնել էր, որ Ախմետովը կորցրել է Մարիուպոլի իր հիմնական ակտիվները։ |