ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+10 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+10 °C
Իտալիան կավելացնի ռազմական ծախսերը
21:16, 28.07.2022 | mamul.am
3515 | 0

Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին ստորագրել է եռամյա պլանավորման փաստաթուղթ, ըստ որի Իտալիան այս տարի ռազմական ծախսերը կհասցնի 18 միլիարդ եվրոյի, մինչդեռ անցյալ տարի այդ գումարը կազմում էր ընդամենը 16,8 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։

Պարբերականի տվյալներով՝ ծախսերի ցանկում առանձնանում է ապագա վեցերորդ սերնդի Tempest կործանիչը, որի մշակմանը մասնակցում է Իտալիան Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի հետ միասին։ Նշվում է, որ այս ծրագրի համար կհատկացվի լրացուցիչ 200 մլն եվրո։ Նախատեսվում է նաև ստեղծել զրահատեխնիկայի շարք և կառուցել երկու երկկենցաղ նավ՝ դեսանտային գործողությունների համար։

Հաղորդվում է, որ Գուերինին անվտանգության հարցերով հատուկ խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է, որ շուտով կհաստատվի Ուկրաինա զենք ուղարկելու մասին չորրորդ հրամանագիրը։ Պարբերականի տվյալներով՝ Իտալիան մատակարարել է 155 մմ տրամաչափի մի քանի հրետանային կայանքներ, սակայն Կիևը ցանկանում է ավելացնել դրանց թիվը, ինչպես նաև խնդրում է Հռոմին մի քանի հրթիռ ուղարկել։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր