ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՄԱԿ-ը՝ ուկրաինական հացահատիկի մասին
22:05, 28.07.2022 | mamul.am
5009 | 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ ՄԱԿ-ն ակնկալում է ուկրաինական նավահանգիստներից ամսական 5 մլն տոննա հացահատիկ արտահանել։

«Մենք կցանկանայինք վերադառնալ այս նավահանգիստներից մինչպատերազմյան արտահանման ցուցանիշներին։ Խոսքը ամսական 5 մլն տոննայի մասին է»,- ասել է Գրիֆիթսը։ «Մենք կցանկանայինք հասնել այս նպատակին որքան հնարավոր է շուտ»,- հավելել է նա։

Գրիֆիթսի խոսքով՝ ՄԱԿ-ը չի ակնկալում, որ հուլիսի 22-ին Ստամբուլում հացահատիկի և պարարտանյութերի արտահանման վերաբերյալ պայմանավորվածություններին կհետևեն Ուկրաինայի վերաբերյալ նոր համաձայնագրեր։

«Շատերը հարցնում են՝ կհետևե՞ն հետագա պայմանավորվածություններ: Իհարկե, մենք հույս ունենք, բայց դա հաստատ չէ»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր