ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկի Ելենովկայի բանտին. զոհվել է 40 ռազմագերի
12:24, 29.07.2022 | mamul.am
5631 | 0

Ուկրաինայի ԶՈՒ-ն այս գիշեր գնդակոծել է Դոնեցկի մարզի Ելենովկա գյուղի գաղութը, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 ուկրաինացի ռազմագերի: Այս մասին Эхо Кавказа-ի փոխանցմամբ, հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տեղեկատվության փոխնախարար Դանիել Բեզսոնովը։

Ըստ Բեզսոնովի, հարվածը հասցվել է ուկրաինացի զինվորականների կողմից՝ HIMARS ռեակտիվ համազարկային կրակի համակարգից։

Ելենովկայում է գտնվում թիվ 120 գաղութը, որտեղ, մասնավորապես, պահվում են ուկրաինացի ռազմագերիները, որոնք գերի են ընկել Մարիուպոլում այս տարվա մայիսին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր