Ուկրաինայի ԶՈՒ-ն այս գիշեր գնդակոծել է Դոնեցկի մարզի Ելենովկա գյուղի գաղութը, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 ուկրաինացի ռազմագերի: Այս մասին Эхо Кавказа-ի փոխանցմամբ, հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տեղեկատվության փոխնախարար Դանիել Բեզսոնովը։ Ըստ Բեզսոնովի, հարվածը հասցվել է ուկրաինացի զինվորականների կողմից՝ HIMARS ռեակտիվ համազարկային կրակի համակարգից։ Ելենովկայում է գտնվում թիվ 120 գաղութը, որտեղ, մասնավորապես, պահվում են ուկրաինացի ռազմագերիները, որոնք գերի են ընկել Մարիուպոլում այս տարվա մայիսին։ |