ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Իրանա-աֆղանական սահմանին փոխհրաձգություն է սկսվել
17:24, 31.07.2022 | mamul.am
4596 | 0

Կիրակի օրը Աֆղանստանի հետ սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման ուժերի միջև։ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այս մասին հայտարարել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Հիլմենդ (Խիրմանդ) շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն։

«Քիչ առաջ Հիլմենդի շրջանի սահմանին բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և թալիբների միջև, սահմանապահների և «Թալիբան» խմբավորման միջև բախումները շարունակվում են։

Մեկնաբանելով հնարավոր զոհերի մասին տեղեկությունը՝ Բարազանդեն նշել է, որ «այժմ այդ հարցը հետաքննվում է»։ Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր