ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Նախագահ Վուչիչը հայտարարել է, թե Կոսովոյի բանակը կեսգիշերին հարձակվելու է Սերբիայի վրա
22:36, 31.07.2022 | mamul.am
6888 | 0

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, թե Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը կեսգիշերին գործողություններ կսկսի հանրապետության հյուսիսային հատվածում՝ սերբերի դեմ։
«Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի ծանր ու բարդ իրավիճակում, քան այսօր։ Ինչու ես սա ասացի: Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասաց նա։

Վուչիչը հավելել է, որ կոսովո-ալբանական ջոկատներն արդեն առաջացել են դեպի Յարինեի և Բռնյակի անցակետեր։ Նրանք, հավանաբար, կկանգնեցնեն սերբական փաստաթղթեր ունեցողներին։

Հաղորդվում է, որ հյուսիսային Կոսովոյում, ինչպես 1999 թվականին, եկեղեցիներում և վանքերում անդադար ղողանջում են զանգերը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սերբիան ինքնաթիռներ է տեղափոխում Կոսովոյի հետ սահման։
Տեղական հրապարակումները հայտնել են, որ Կոսովոյի ալբանացիները հավաքվել են Կոսովկա-Միտրովիցա քաղաքի կամրջի հարավային հատվածի մոտ։ Այն տանում է դեպի հյուսիսային, սերբական կողմ։ Քաղաքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, սերբերը բարիկադներ են կառուցում ճանապարհի նեղ վայրերում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիա-Կոսովոյի սահմանին բախումներ են տեղի ունեցել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր