Գերմանիայի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության կրճատման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Ուկրաինայի զինված ուժերը Բեռլինից ստացել են այնպիսի զինատեսակներ, որոնք դեռ Գերմանիայի սպառազինությունում ներկայացված չեն։ Այս մասին Globe and Mail-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Այս համակարգերից մի քանիսն այնքան նոր են, որ շատ քիչ են արտադրվել, իսկ դրանցից որոշները նույնիսկ չեն ներկայացվել Բունդեսվերին»,- ասել է Շոլցը։ |