ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայկական ԶՈՒ-ն ամբողջությամբ դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից»․ Բայրամովը՝ Դոնֆրիդին
11:12, 02.08.2022 | mamul.am
6303 | 0

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիաական հարցերով օտեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև Եվրոմիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: Բայրամովն ասել է, որ «հակառակ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր