ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման Զավահիրիի սպանության մասին, որը տեղի է ունեցել Աֆղանստանում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության արդյունքում։ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո Զավահիրին ղեկավարել է «Ալ-Քաիդան»: Նա համարվում էր 2001թ. ահաբեկչության կազմակերպիչը: Հիշեցնենք՝ 2001թ. սեպտեմբերի 11-ը Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր: Ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազար մարդ: |