ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
Փելոսիի ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Թայվան
16:26, 02.08.2022 | mamul.am
6342 | 1

Ինքնաթիռը, որում կարող է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ուղղություն է վերցրել դեպի Թայվան. տվյալները ներկայացրել է Flightradar-ը:

Հիշեցնենք՝ Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին զգուշացրել էր Փելոսիի՝ Թայվան այցի հետևանքների մասին:

Նախօրեին էլ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էր հայտարարել, որ Վաշինգթոնը պետք է պահպանի «մեկ Չինաստան սկզբունքը» և որ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի անկախությանն ու դրսի միջամտությանը։ Սի Ծինփինը Թայվանի հարցով զգուշացրել էր՝ «կրակի հետ չխաղալ»։

«ԱՄՆ-ը չպետք է վախենա Չինաստանի հռետորաբանությունից կամ հնարավոր գործողություններից»,- արձագանքել էր Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին և կփորձի կապ պահպանել Չինաստանի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր