Ինքնաթիռը, որում կարող է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ուղղություն է վերցրել դեպի Թայվան. տվյալները ներկայացրել է Flightradar-ը: Հիշեցնենք՝ Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին զգուշացրել էր Փելոսիի՝ Թայվան այցի հետևանքների մասին: Նախօրեին էլ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էր հայտարարել, որ Վաշինգթոնը պետք է պահպանի «մեկ Չինաստան սկզբունքը» և որ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի անկախությանն ու դրսի միջամտությանը։ Սի Ծինփինը Թայվանի հարցով զգուշացրել էր՝ «կրակի հետ չխաղալ»։ «ԱՄՆ-ը չպետք է վախենա Չինաստանի հռետորաբանությունից կամ հնարավոր գործողություններից»,- արձագանքել էր Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին և կփորձի կապ պահպանել Չինաստանի հետ: |