ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նենսի Փելոսիի ինքնաթիռը ժամանել է Թայվան
19:12, 02.08.2022 | mamul.am
5282 | 1

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանում՝ Flight Radar-ի տվյալների համաձայն։

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվեցին հուլիսի երկրորդ կեսին այն բանից հետո, երբ տեղեկություններ էին ստացվել, որ Փելոսին պատրաստվում է այցելել Թայվան ասիական շրջագայության շրջանակներում։ Նրա պաշտոնական ժամանակացույցը չէր ներառում այց կղզի, սպասվում էր, որ նա կայցելի Մալայզիա, Սինգապուր, Ճապոնիա և Հարավային Կորեա:

Սակայն Չինաստանը բազմիցս կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը չեղարկել այցը՝ հիշեցնելով այն պարտավորությունների մասին, որոնք «մեկ Չինաստանի» աջակցությունը դնում է ԱՄՆ-ի վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր