ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Չինաստանը խոստանում է «ուժեղ և հզոր» պատասխան տալ Փելոսիի՝ Թայվան կատարած այցին
23:42, 02.08.2022 | mamul.am
5986 | 0

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Քին Գանգը CNN-ին ասել է, որ իր երկրի պատասխանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցին ուժեղ և հզոր կլինի։

«Մենք պատրաստվում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և մեր պատասխանը կլինի շատ ամուր, ուժեղ և հզոր», - ասել է Գանը։ Դիվանագետը նշել է, որ ամերիկյան իսթեբլիշմենթի բարձրագույն էշելոնի ներկայացուցչի այցը Թայվան կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սրման։

«Նրա այցը ցանկացած ձևով և ցանկացած ժամանակ իր պաշտոնավարման ընթացքում չափազանց ցավոտ քաղաքական արձագանք է և կհանգեցնի լարվածության սրմանը Թայվանի նեղուցում և ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում»,- ասել է Գանգը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր