ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ վերահաստատելու Վաշինգթոնի հանձնառությունը՝ աջակցել Թայվանի՝ դինամիկ զարգացող ժողովրդավարությանը, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, փոխանցում է Reuters-ը։ Նա հավելել է, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը կղզի լիովին համապատասխանում է Թայվանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը։ Փելոսիի խոսքով՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: |