ՌԴ արտաքին գործերի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ։ «Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար։ Երկու կողմերի հետ իրականացվում է ակտիվ աշխատանք բոլոր խողովակներով և ուղղություններով, ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը։ Առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և խստորեն պահպանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները: Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելուն ՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։ |