ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Շարլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Փաշինյանի և Ալիևի հետ
19:12, 04.08.2022 | mamul.am
5944 | 0

Ինչպես հայտնել ենք, Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն այն բանից հետո, երբ միջադեպերի հետևանքով կողմերը կորուստներ են կրել:

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ:

Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Նրա թիմը և Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- Euronews-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր